Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին

Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին
20.06.2015 | 18:18

Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի ԽՎ «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը: Նրա խոսքով, Ղարաբաղի բնակչությունը հայեր են և չեն ուզում փոխել կարգավիճակը: «Սա իմ անձնական համոզմունքն է, բայց պարզ է, որ նշված արդյունքը պետք է արտահայտվի ազատ կամարտահայտության միջոցով: Ես անձամբ, հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի»,-ասել է Ժակ Ֆորը: Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կնախընտրեին քայլ առ քայլ մոտեցումը:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ